Ֆինանսական վերլուծությունFINANCIAL ANALYSIS
Համադրեք գործունեության արդյունքները, ուսումնասիրեք ցուցանիշների փոփոխությունն ու հասկացեք դրանց ազդեցությունը բիզնեսի վրա։
FinControl Systems · Ֆինանսների կառավարման հարթակ
Ֆինանսական վերլուծություն և հաշվետվություններ՝
ձեր բիզնեսի արդյունքները գնահատելու, շահութաբերության բարձրացման հնարավորությունները բացահայտելու, դրամական հոսքերը վերահսկելու և հիմնավորված կառավարման որոշումներ կայացնելու համար։
FinControl Systems՝ բիզնեսի ֆինանսական պատկերը մեկտեղելու համար։

Ավելի պարզ ֆինանսական պատկեր
Առանձին աղյուսակների թվերը պետք է համադրել՝ միասին գնահատելու բիզնեսի շահութաբերությունը, դրամական հոսքերն ու ֆինանսական դիրքը։
FinControl Systems-ը զարգացնում ենք որպես ֆինանսների կառավարման միասնական միջավայր՝ տվյալների վերլուծության, հաշվետվությունների ձևավորման և արդյունքների ամփոփման միջոցով աջակցելու հիմնավորված որոշումների կայացմանը, ինչպես նաև ֆինանսական պլանավորմանն ու կանխատեսմանը։
Հարթակի հնարավորությունները
Սկսում ենք բիզնեսի ֆինանսական վիճակի գնահատումից, ուսումնասիրում արդյունքները ձևավորող գործոնները, բացահայտում խնդիրներն ու հնարավորությունները և ներկայացնում կառավարման որոշումների ու լուծումների ուղղությունները։
Համադրեք գործունեության արդյունքները, ուսումնասիրեք ցուցանիշների փոփոխությունն ու հասկացեք դրանց ազդեցությունը բիզնեսի վրա։
Դիտարկեք հասույթը, ծախսերն ու ֆինանսական արդյունքը։ Բացահայտեք շահույթ ձևավորող և վնաս առաջացնող գործոնները, գնահատեք դրանց ազդեցությունը և որոշեք բարելավման առաջնահերթությունները։
Հետևեք դրամական մուտքերին ու ելքերին։ Առանձնացրեք ֆինանսական արդյունքը դրամական շարժից և գնահատեք միջոցների փոփոխությունը։
Ուսումնասիրեք ակտիվները, պարտավորություններն ու սեփական կապիտալը՝ հասկանալու ընկերության ֆինանսական դիրքն ու կառուցվածքը։ Գնահատեք միջոցների տեղաբաշխումը, ֆինանսավորման աղբյուրները և պարտավորությունները կատարելու կարողությունը։
Ֆինանսական նպատակների պլանավորում, բյուջեի ձևավորում, պլանային ու փաստացի արդյունքների համեմատություն, շեղումների և դրանց պատճառների բացահայտում՝ անհրաժեշտ կառավարման քայլերը որոշելու համար։
Սպասվող ֆինանսական արդյունքների գնահատում, ենթադրությունների վերանայում և տարբեր սցենարների դիտարկում՝ հետագա կառավարման քայլերը պլանավորելու համար։
Հաշվետվությունների բովանդակությունն ու մանրամասնությունը կախված են ներմուծված տվյալներից և ընտրված կարգավորումներից։
Տեսնել կապը ցուցանիշների միջև
Ստորև ներկայացված են հաշվետվությունների առանձին ցուցադրական օրինակներ։
Ինչպես է աշխատում
Տվյալների ստացման եղանակը համաձայնեցնում ենք ձեր աշխատանքի ձևաչափին համապատասխան՝ Excel ֆայլերի տրամադրում, ձեր տրամադրած հասանելիությամբ հաշվապահական ծրագրից անհրաժեշտ տվյալների արտահանում կամ հարկային համակարգից ստացված տեղեկությունների մշակում։ Ծրագրային ինտեգրումների զարգացմամբ նախատեսում ենք նաև տվյալների փոխանցում անմիջապես համակարգերից և համակցված աշխատանք՝ ֆայլերով ու ծրագրային կապով։ Նախքան հաշվետվությունների ձևավորումը ստուգում ենք տվյալների ամբողջականությունն ու համապատասխանությունը։
Ուսումնասիրեք ֆինանսական հաշվետվությունները և դրանց հիմքում ընկած ցուցանիշները։ Համեմատեք ժամանակաշրջանները՝ առկա տվյալների սահմաններում։
Վերլուծության հիման վրա որոշեք կառավարման առաջնահերթությունները, ընտրեք խնդիրների լուծման ուղղությունները և սահմանեք հաջորդ գործողությունները։ Հաշվետվություններն օգտագործեք նաև ընդունված որոշումների արդյունքները վերահսկելու համար։
Պատկերից դեպի մանրամասներ
Դիտարկեք պարտքերի մնացորդները, կառուցվածքն ու ժամկետները՝ ըստ ներմուծված տեղեկությունների։
Հետևեք պաշարների արժեքին ու խմբավորմանը, ուսումնասիրեք ակտիվների վերաբերյալ տվյալները։
Աշխատեք ընտրված օրվա կամ հաշվետու ժամանակաշրջանի հետ և արտահանեք անհրաժեշտ հաշվետվությունները։
Մեր մասին
Մեր ուղղությունը բիզնեսի ֆինանսական վերլուծությունն ու կառավարման համար հասկանալի տեղեկատվության ձևավորումն է։
Հարթակը զարգացնում ենք՝ ֆինանսական հաշվետվությունները, ընթացիկ վերահսկողությունը, պլանավորումն ու կանխատեսումը միավորելու մեկ աշխատանքային միջավայրում և աջակցելու ֆինանսների կառավարմանը, հիմնավորված որոշումների կայացմանն ու խնդիրների լուծմանը։
Բիզնեսի սեփականատերերի, ղեկավարների և ֆինանսական թիմերի համար, որոնք ցանկանում են ամբողջական պատկերացում ունենալ ընկերության ֆինանսական վիճակի մասին, բացահայտել խնդիրներն ու հնարավորությունները և կայացնել հիմնավորված կառավարման որոշումներ։ Ձեր բիզնեսին համապատասխան կիրառությունը քննարկում ենք ցուցադրության ժամանակ։
Գրեք մեզ՝ ցուցադրություն կազմակերպելու և ձեր տվյալների ձևաչափերը քննարկելու համար։ Գոյություն ունեցող հաճախորդները կարող են օգտվել «Մուտք հարթակ» կոճակից։
Ոչ։ Ձեր էլ․ փոստն ու գաղտնաբառը լրացրեք միայն հաճախորդների հարթակում՝ app.fincontrolsystems.com հասցեում։ Այս էջը ծառայությունները ներկայացնելու համար է։
Սկսենք ձեր բիզնեսի պատկերից
Գրեք մեզ ձեր գործունեության և անհրաժեշտ հաշվետվությունների մասին։ Կքննարկենք հարթակի հնարավորություններն ու ցուցադրության հաջորդ քայլը։